Գյումրվա ձմեռն ու գարունը

Վեցերորդ ճամփորդությունս էր: Վեցերորդ բացահայտված հեքիաթն ու հիշողությունը: Ուղղությունը դեպի Գյումրի էր: Էկո-բնապահպանների խմբով առավոտյան շարժվեցինք Մայր դպրոցից: Ճանապարհը երկար չէր, կամ էլ`այնքան հաճելի, որ երկար չթվաց: Ձմեռն ու գարունը խառնվել էին.մի կողմում չորացած խոտածածկն էր, մյուս կողմում` ճերմակ ու ձյունածածկ գորգը: Հիասքանչ տեսարան էր: Դե ինչ ճամփորդություն,առանց լավ խմբի: Բարձր երաժշտության, ուրախ ժպիտների ու ձայների ուղեկցությամբ հասանք Աշոցք:Այստեղ էր ճամփորդության գլխավոր նպատակը: Ամենահետաքրքիր , էքստրեմալ ու ինչու չէ,նաև վտանգավոր դահուկասահքն էր մեզ սպասում:Դահուկներն ու անհրաժեշտ պարագաները վերցրինք,իրենց գործում մասնագիտացած դահուկորդների հետ սկսեցինք ծանոթանալ այս սպորտաձևին:Ամենակարևոր քայլերը,նրբություններն ու նկատառումները իմանալուց հետո սկսեցինք դահուկավազքը:Անկեղծ`բարդ էր,սուր ու էքստրեմալ զգացողությունների սիրահարների համար այն էր,ինչ պետք է: Հագեցած կեսօրով` շտապեցինք տուն: Հանգստացանք և դուրս եկանք շրջելու,տեսնելու գիշերային Գյումրին,բացահայտելու այն վառ անկյունները,որոնք թաքնված են խավարի մեջ: Քայլում էինք, զրուցում, ծանոթանում երեկոյան քաղաքին: Երեկոյան Գյումրին աշխույժ էր, անց ու դարձ, շատ մարդիկ, բոլոր սրճարանների պատուհաններից երևում էին լեցուն սրահները: Օրվա վերջին կանգառը տունն էր:Կեսգիշերն անց էր,բայց խաղում էինք ու զրուցում:Գիշերը երբեք այդքան հաճելի չէր թվացել:Բայց հանգստանալ պետք էր.մեզ երկար օր էր սպասվում: Առավոտյան մասնակցեցինք պատարագի Գյումրու Յոթ վերք եկեղեցում,հետո շարժվեցինք դեպի Սև բերդ: Հնությունը միշտ էլ գեղեցիկ է, ավելի գեղեցիկ է, երբ հինը պահպանվում է, վերականգնվում: Շատ ենք քայլել Գյումրիում՝ եղանք այգում, տեխնոպարկի տարածքում, նորակառույց Ռուսթավելի փողոցով քայլեցինք,անցանք երիտասարդական պալատի, տիկնիկային թատրոնի մոտով: Ողջ օրվա ընթացքում արևը շողում էր ու ջերմացնում մեր ճամփորդությունը, ու այն գորշ գույները, որ չգիտես, թե ինչու իմ մտքին էին գալիս Գյումրի անունը լսելիս, չքացան, վերացան: Տպավորություններս լցվեցին արևի ջերմությամբ, ծիածանի գույներով, մեր խենթ խմբի ծիծաղի զրնգուն ձայներով:

 

 

Marta  Asatryan-ի լուսանկարը:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: