Միջօրեի արևն ուղիղ երկնքի մեջտեղում էր: Հեղինակը մաքրել էր մոր գերեզմանի մոլախոտերը և հետ էր վերադառնում: Չգիտես՝ զարմանալի,թե սոսկալի կարողությամբ նրան մի կույր ծերունի նշմարեց: Ինչպե՞ս էր տեսել կամ զգացել տղային, եթե նույնիսկ նրանց ստվերները չէին հպվել իրար: Ծերունին խնդրեց վերջինիս ուղեկցել դեպիի իր իսկ շիրիմի մոտ: Հենց այս անտանելի պահին գլխավոր հերոսը հիշում է մուտքի գրվածք-զգուշացումը՝ ԵՐԲԵՔ ՉՃԱՄՓՈՐԴԵՍ ՄԵՌՅԱԼԻ ՀԵՏ: Սարսափելի տարօրինակ է այն փաստը, որ մարդիկ կառուցում են իրենց տապանաքարը ու կազմակերպում թաղումը: Հասան կույր մարդու շիրիմի մոտ. Սահակ Աճեմյան, դաջված էր դիմանկարը, բայց քարի Սահակը կույր չէր. կույրը կանգնած էր սեփական շիրմաքարին հանդիման, կուրությունից չէր տեսնում իր շիրմաքարը: Ծերունին մի դրվագ պատմեց իր կյանքից, որն էլ հետո արտացոլվեց հոգնած երիտասարդի երազում: Կանգնած ծերունու շիրիմի մոտ՝ հեղինակը հետևում էր վերջինիս գրպանից թափվող մետաղադրամներին: Երկար-բարակ մտածելուց հետո վերցրեց ու փախավ: Մինչ այդ ծերունին աղաղակում էր տղայի անունը, որը չէր համապատասխանում իրականությանը: Այս տողերը կարդալուց ինձ մոտ մի փոքր խղճահարություն առաջացավ, որը այնքան էլ տեղին չէր: Հեղինակը փախչում էր դեպի եկեղեցին, որի կողքում՝ սովորության համաձայն, նստած էր Մարիամ տատը: Մի քանի մետաղադրամ նրան նվիրաբերելուց հետո Սարիբեկյանը մտնում է եկեղեցի, մոմ վառում մոր ու ծերունու ճամփա գտնելու համար: Եվ լիովան արդարացված զգալով շոշափում է իր նոր կոշիկների գումարը:
Իսկ ինչու՞ այդպես վարվեց: Երևի թե մտածեց, որ տարիքն առած մարդ է, գերեզմանի ծախսերը հոգացել է, ամեն ինչ պատրաստ է, կույր լինելու առիթն էլ բաց չթողեց ու թռցրեց ծերուկի եղած գումարը…