Երկու ընկեր:Два друга

Картинки по запросу ընկերություն

Մի օր երկու ընկերներ գրազ եկան, և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Վերջինս,ցավ զգալով, սակայն ոչինչ չասելով, ավազի վրա գրեց.«Այսօր իմ ամենալավ ընկերն ինձ ապտակեց»:

Նրանք շարունակեցին քայլել, օազիս գտան և որոշեցին լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, սկսեց խեղդվել, բայց ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, քարի վրա գրեց.«Այսօր իմ ամենալավ ընկերը փրկեց իմ կյանքը»:

Նա, ով ապտակել էր և միաժամանակ փրկել էր տղայի կյանքը, հարցրեց նրան.

-Երբ ես քեզ ապտակեցի, դու ավազի վրա գրեցիր , իսկ հիմա քարի վրա ես գրում: Ինչու՞:

-Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է դա ավազին գրենք, որ քամիները մաքրեն դրանք: Իսկ երբ ինչ-որ մեկը բարություն է անում,մենք պետք է փորագրենք դա քարին, որպեսզի ոչ մի քամի չկարողանա մաքրել այդ…

Աղբյուր

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑