Ճամփորդական կարողությունների իմ ստուգատեսը

Միշտ երազել եմ ճամփորդել,ամեն անգամ ձուլվել տեղի բնությանը,ներդաշնակվել գույների հետ։Ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում։Այդ ժամանակ չգիտեի էլ,որ կրթահամալիրը,բացի ուսկենտրոն լինելուց, "տուրիստական գործակալություն" է։ Կյանքիս՝ ճամփորդություններով ամենահագեցած տարիներն անցկացրել եմ Ավագ դպրոցում։Հազար անգամ փոխել եմ ուղղությունս,տեսել եմ տարբեր պայմաններ,ունեցել եմ հարյուրավոր ճափորդ ընկերներ,միլիոնավոր զգացումներ,զարմանք,տեսել եմ չկրկնվող լուսաբացներ ու ապրեցնող մայրամուտներ,համեմատել եմ հյուսիսն ու հարավը... Տե'ս քարտեզը,արի ուսումնասիրենք... Continue Reading →

Սովորողը՝որպես կրթահամալիրի խորհրդի անդամ

Կրթահամալիրը հնարավորությունների կողպեք է։Ամեն տարի խաղարկվում է բանալիներից երկուսը,որոնք շահում են Ավագ դպրոցի երկու սովորողներ:Անցած տարի այդ հաջողակ շահողներից մեկը ես էի։Հիմա կհարցնեք՝ի՞նչն է խաղարկվում,ի՞նչն են շահում:Իսկ ես կպատմեմ ձեզ:Կրթահամալիրն ունի խորհրդի կազմ,որի մեջ ներառված են թե' ծնողներից,թե' աշակերտներից,թե' ուսուցիչներից,թե' այլ կրթական ոլորտներից մարդիկ։Սովորողներից երկուսը ընտրվում են քվեարկությամբ,որն անցկացվում է առցանց կցված պատուհանով։Բոլոր աշակերտները նշում... Continue Reading →

Նախագիծ.Արևելքի պոեզիա

Այս նախագծի շրջանակներում կատարել եմ երկու թարգմանական աշխատանք.եթե դեռ չես կարդացել առաջին թարգմանությունս,անցի'ր հղումով: Քանի որ թուրքերենին այնքան էլ վարժ չեմ տիրապետում,ընտրել եմ համեմատաբար պարզ ստեղծագործություն:Բարի ընթերցում։ Պատկերացրու ծովը.մի՞թե ջուր չէ:Պատկերացրու անապատը.մի՞թե ավազ չէ:Պատկերացրու կյանքը.մի՞թե սեր չէ:Ու պատկերացրու ինձ առանց քեզ:Հիմա ասա' ինձ։Ծովը կարող է լինել առանց ջրի,անապատը՝առանց ավազի,կյանքը՝առանց սիրո...Իսկ ես առանց քեզ ... Ես... Continue Reading →

Նախագիծ.Ի՞նչը կսպանի մեզ հաջորդ տարի

Ամեն տարի մարդկային երևակայությունը սպանում է ինքն իրեն:Ուղեղն ընկալում է տեղեկությունը,միտքը չափազանցնող սարսափ է ավելացնում,խոսքի միջոցով արագ տարածվում է ամեն բան,խուճապը հասնում է հաղթանակի գագաթնակետին: 2001-ին սիբիրյան վարակ էր ի հայտ եկել։Միգուցե և ամենահասարակ, եղանակի հետ պայմանավորված մրսածություն էր:Բայց մարդկային երևակայության սահմանները կտրում են ամենաերկար ճանապարհները,մոխրացնում են հրակայունը,աղճատում են ամենամաքուրը ու բարդացնում ամենապարզը:Վարակը տարածվում էր:Տարածվում... Continue Reading →

Բլոգավարության դիտարկում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը բլոգային է: Բլոգը աշակերտի անհատական և ընդհանուր աշխատանքների հարթակ է՝ ազատ մուտքով, սահմանված չափանիշներով:8-րդ դասարանների "Ելքի" նախագծի շրջանակներում ես և Եվա Սարգսյանը կատարել ենք բլոգների ուսումնասիրություն, ըստ որի ուսումնասիրել ենք 8(1) դասարանի բլոգները, առանձնացրել դրանք երկու ուղղություններով. Հետաքրքիր, պայծառ, ուսուցողական նախագծեր սովորողի մասնակցությամբ.Ադի-բուդիի պատրաստում(Մկրտչյան Մառա)Զատկական ծեսի պատրաստության ընթացք(Շուշան Փաշինյան)Կարդում ենք բանաստեղծություններ(Գոռ... Continue Reading →

Անհատական ուսումնական պլան

Այս նյութում կխոսեմ իմ փոքրիկ օրացույց-պլանի մասին, որը պարունակում է իմ օրվա անելիքը. Առավոտյան փառք Աստծո արթնանում եմ, նախաճաշում, պատրաստվում պարապմունքիս, որը տևում է 2 ժամ: Այնուհետև հանգիստ, ապա պատրաստվում եմ մյուս պարապմունքիս, որը 3-3,5 ժամ է: Սրանից հետո ուղեղս շատ ծանրաբեռնված է ու ունի հանգստի կարիք: Հետոն արդեն որոշում եմ ըստ տրամադրության. Ֆիլմեր:Շատ եմ... Continue Reading →

Հեռավար-առցանց ուսուցում. աշխատանքային օրերի կազմակերպման արդյունավետ միջոց, թե՞ ժամանակի անտեղի վատնում

Գիտե՞ք,որ աշխարհում կա քարանձավային-դպրոց, որը գտնվում է Չինաստանում: Գիտե՞ք, որ Ամերիկայում կա գետնափորային դպրոց, իսկ լսե՞լ եք Սինգապուրի "Ծիածանային դպրոց"-ի մասին: Իսկ Բանգլադեշի՝ նավակների վրա գործող դպրոցի՞: Իսկ «Վհուկների դպրոցի» մասին լսած կա՞ք: Ինձ թվում է՝ ոչ: Եվ այս հետաքրքրորեն տարօրինակ դպրոցների ցանկին կարող եմ ևս 100-ն ավելացնել։ Գիտությունն ու մարդկային հնարավորություններն այնքան են ընդլայնվել... Continue Reading →

Բառարանագիտություն։ Բառարանների տեսակները

Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարանների տեսակները, և բառարան կազմելու կանոնները։ Բառարանի նպատակը կոնկրետ բառի նկարագրությունն է, նրա իմաստային և ձևային տարբեր հատկանիշների վերհանումը։ Բառարանագրությունը առնչվում է լեզվի բառագիտության, իմաստաբանության, ստուգաբանության և ոճագիտության բաժինների հետ։ Բառարանագրի նպատակն էլ տասնյակ հազարավոր բառերի արտահայտած իմաստների, դրանց նրբերանգների, բառիմաստի կրած փոփոխությունների ճշգրիտ բացատրելն է։ Բառարանները բաժանվում են երկու մեծ խմբի՝ հանրագիտական և բանասիրական (լեզվաբանական)։... Continue Reading →

Հաշվետվություն

Դպրոցական կյանքիս վերջին ուսումնական տարվա կեսն անցել եմ:Երեք տարի է,ինչ ինձ ընձեռվել է հնարավորություն՝կրել հպարտ Սեբաստացու պաշտոնն ու սովորել սովորականից դուրս չափանիշներով դպրոցում,ինչպես նաև լինել կրթահամալիրի Խորհրդի անդամ ու քննարկել կրթահամալիրին վերաբերող ցանկացած հարց:Համակարգչային դասերը,բլոգավարությունը իմ ուսումնական ծրագրի կարևոր մասն ու բաղադրիչն են կազմում:12-րդ ավարտական դասարան,քննություններ,խուճապ,անակնկալի եկած դեմքեր ու դասերի տեղատատարափ:Չնայած այս լարվածությանը՝մեծ սիրով ու... Continue Reading →

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑