Գործնական քերականություն

1.Դուրս գրի´ր  ուղղակի խոսքով նախադասությունները, ուղղակի խոսքը դարձրու անուղղակի:

Աստաֆյան փողոց: Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց.
-Իսկ ո՞րն է աշխարի ամենագեղեցիկ փողոցը:
Չարենցը նայեց նրան,զգաց, որ սիրահարված մեկն է,ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց.
-Հա´ տեսել եմ, շատ գեղեցիկ փողոցներ եմ տեսել, բայց իմ տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում  է Երևանում: Դա Նայիբի քուչեն է:
Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից  դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման  այլ ջրեր ու առու դառնում: Այնպես որ, ոչ մի պատուհան ,  ոչ մի պատշգամբ  ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից  էր մնացել:
Տղան նեղացավ , որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց.
-Նայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իմ սիրած աղջիկը:

Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց,թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը մի քիչ էլ լռեց ու ասաց,որ տեսել է,շատ գեղեցիկ փողոցներ է տեսել,բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը գտնվում է Երևանում:Դա Նայիբի Քուչեն է: 

Բանաստեղծը պարզաբանեց,որՆայիբի քուչեն աշխարհի  ամենալավ փողոցն է,որովհետև… այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:

 

 

2.Փակագծում նախադասություն գրի՝ր, որ՝
ա) լրացուցիչ տեղեկություն հայտնի,
բ) վերաբերմունք արտահայտի:

«Շունն ու կատուն» (այդպես է կոչվում բոլոր ժամանակների ամենահայտնի բալլադներից մեկը) Հ. Թումանյանն է գրել:

Ընկերս (դու պետք է,որ տեսած լինես նրան) դռան ճեղքից երբեմն ներս էր մտցնում գլուխը:

Ժպտալով հեռացավ պատուհանից (այն գետնից մոտավորապես տասը ոտնաչափ էր բարձր) ու նորից ձեռքն առավ գիրքը:

Պարտավոր ես արքայադստերը զվարճացնել (այդ օրը նա տխուր էր), որ գլուխդ չթռչի, ու վերջ:……………………………………………………………………………………..

3.Սկզբից 7-10 նախասություն ավելցրո՛ւ ,որ ամբողջական տեքստ դառնա:

Հունիսյան մի շոգ օր որոշեցինք քայլարշավ կազմակերպել դեպի մոտակա անտառներից մեկը՝կտրվելու քաղաքի խեղդող տապից ու ամենօրյա կյանքից:Քաղաքը մոտ էր անտառին,հետևաբար ճանապարհը կարճ էր:Վերցնելով անհրաժեշտ բոլոր պարագաները՝ճանապարհ ընկանք:Անտառում էինք:Մուտքը սկսեցինք անուշաբույր ծիրանենիների կիսահաս ծիրաններով ու վայրի հատապտուղներով:Արևն այնքան էլ չէր այրում,համեմատած քաղաքի՝զով էր,բայց տապը զգացվում էր: Մոտակա աղբյուրի մոտ նստեցինք հանգստանալու: Մի շատ բարձր ձայն լսեցինք.չգիտեմ՝մռնչոց էր,հաչոց թե մարդկային ահասարսուռ արձագանք,բայց բոլորս փշաքաղվեցինք: Հայցքներս թեքելն ու մի հսկա հրեշին տեսնելը մեկ եղավ:Կարծես թե արջ էր:Չկարողա ուշադիր դիտել, քանի որ բոլորս մազապուրծ վազում էինք ու գոռում: Ընդամենը մի քայլ էր մնացել,որ այդ զարմանալի արարածը իր թաթով բռնի մեկնումեկիս,երբ կրակոցներ լսվեցին:Մոտակա գյուղի որսորդ բնակիչներն էին, որոնք մեր գոռոցները լսելով էին եկել անտառ:
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կան գառավ: Փրկված ենք:

4.Պատասխանի՛ր հարցերին, գրի՛ր փոքրիկ պատմություն՝ պատասխաններդ ընդգրկելով այդ պատմության մեջ:

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբերությունները:

Ցանկացած հարաբերություններում ամենակարևորը վստահությունն է ու համերաշխությունը: Ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում դա նույնպես կարևոր է: Ամենալավ հարաբերությունները պատկերել  չեմ կարող: Ուսուցիչ-աշակերտ ջերմ հարաբերություններում ամենացանկալին ընկերականն է,հասկանալու ունակությունը,իհարկե,չափի մեջ:

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:

Այստեղ կարևորը հավասարությունն է,էլի իրար հասկանալու ունակությունն է,կարեկցելը,աջակցելը,միասնական լինելը:

  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:

Բնականաբար բոլորս էլ մեղադրում ենք նրան, ում հետ այդ պահին վիճում ենք կամ ում պատճառով լարվածություն է առաջացել: Բայց փորձում եմ մեղավորներ չփնտրել: Բոլորս էլ ունենք մեր չափաբաժին մեղքը: Բացի այդ՝մեղավորներ փնտրելով իրավիճակը չենք մեղմի:

  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:

Աշակերտները նույնպես ունեն իրավունքներ, որոնք ջրի երես են դուրս գալիս անհավասարության դեպքում: Պարտականությունների մեջ ամենակարևորը սովորելն է,հարգանքը ՝ուսուցչի և մյուս աշակերտների նկատմամբ:

  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:

Ուսուցչի իրավունքներիը շատ են.դրանց մեջ է մտնում նաև հարկ եղած դեպքում աշակերտի վրա բարկանալը, որը մենք հաճախ չենք ընդունում,կամ էլ՝որպես վիրավորանք: Ամենամեծ պարտականությունը աշակերտներին կրթելն է և համերաշխություն ապահովելը:

5.Բարդ նախադասությունը պարզեցրու՝ նրա մեջ եղած նախադասություններից մեկը թողնելով:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային, որի սրածայր գագաթներին ամպը նազով էր նստել:-Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի   լեռնաշղթային:
Հեռու գարունքին, երբ Արայի լյառը փեշերից  ձյուն էր հալում և լանջը  մերկացնում, ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը-Հեռու գարունքին  ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը:                                                                                                              Հանավանքից մի շինական, պապերը  յոթերորդ դարում շալակով քար էին կրել վանքի պատերի համար, աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա-Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա:
Տատի այդ տարօրինակ  պատմությունը,որ թոռան սրտում երկյուղած տրամադրություն ստեղծելու
նպատակ ուներ,վատ ազդեց երեխայի վրա-Տատի այդ տարօրինակ  պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:
Ամռան շոգին, երբ արևն այնքան մոտ է, ջերմությունը՝ շատ,երբ շները շոգից տա ստվերում պառկում են, լեզուն հանած թնչին տալիս, առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին՝ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին-Ամռան շոգին առվի եզերքին միշտ էլ կարելի է տեսնել  Լառ-Մարգարին:
Լուսնյակ գիշերներին, երբ գյուղը քնած էր բեզարած մրափով, հովը սառնություն էր բերում ցերեկվա շոգից խանձված դաշտերին, լուսնյակ գիշերներին, երբ բարդու վրա իր բնի մեջ հանգստանում է արագիլը, որ լուսաբացին լառ-լառ թևերը փռած իջնի ճահճուտի վրա, Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր-Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր:

6.Տրված նախադասության հիման վրա երկու պատմություն հորինիր, որոնցից մեկում դա ուղղակի  հասկացվի, մյուսում՝ փոխաբերաբար:
Ինչքան գետնի երեսին է, յոթը էնքան՝ գետնի տակ:

7.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտիր:

Օրինակ՝ Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը   շատ հարցերում միանման է, հայտնի է վաղուցվանից:
-Վաղուցվանից հայտնի է մի փաստ:  Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Կամ՝ Նույնիսկ աշխարհի տարբեր  ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում միանման է: Դա վաղուցվանից հայտնի փաստ Է :
   Հնագիտական տեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
  Գիտնականները   փորձերով ապացուցել են , որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
  Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է,որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
   Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:

8. Ընդգծված նախադասությունները դարձրու բառակապակցություն և ստացված բառակապակցություններց որը պետք է՝ տրոհի՛ր:

Օրինակ՝ 1. Ով որ ձուկ է բռնում, ջրից չպիտի վախենա: 
Ձուկ բռնողը ջրից չպիտի վախենա:
2.Մի քանի քարափոր մարագներ կան,որոնց մեծ մասի դռները կանաչել են:- Մի քանի  քարափոր մարագներ կան՝ մեծ մասի դռները կանաչած:

3.Երբ անցնում էր քարանձավների միջով, շունչը պահում էր:-Քարանձավով անցնելիս շունչը պահում էր:
Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:-Գյուղ չհասած՝բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
Ձիերը խլշեցին ականջները, որովհետև վախեցան անգղերի կռնչոցից, ու իրար մոտեցան:-Ձիերը՝վախեցած անգղների կռնչոցից,խլշեցին ականջները ու իրար մոտեցան:
Նա եկել էր Երևան, որպեսզի դիմավորի օտարությունից վերադարձող ընկերոջը: – Օտարությունից վերադարձող ընկերոջը դիամվորելու համար եկել էր Երևան:

9.Նախադասության մեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:-Արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:-Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:-Նա աղմկոտ էր շնչում,բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:-Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք գրանիտե հիսուն ֆունտ բարձրությամբ ժայռ:-Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը բույնը քողարկում էին:-Խոտերը շատ լավ քողարկում էին բույնը:

10. Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա.  Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ ծնողներով,ընկերներով,հողով,քրոջով,ջրով

Կարոտել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը

Սիրել-հողը,ծնողներին,ջուրը,ընկերներին,քրոջը,հայրենիքը,արևը

 

11. Նախադասությունն ընդաձակի՛ր նախադասության յուրաքանչյուր անդամին մի լրացում ավելացնելով:

Գիտնականը փորձում էր հասկանալ:-
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:-Մի կողմի վրա թեքված ավտոբուսը լիքն էր շտապող ուղևորներով:
Քարանձավի մուտքը փակ էր:- Ապառաժներից կերտված մեծ քարանձավի մուտքը կողպեքով փակ էր:

12.Սխալ գործածված պատճառական ձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
  Առավոտից  իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս(աշխատեցնում է), մինչև որ մաշկն էլ չի դիմանում:
Մեզ այսքան սպասեցնել տվեց(սպասեցրեց), ինքն իր համար ման է գալիս:
—  Հասկացնել կտամ(Կհասկացնեմ), թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց(լռեցրեց) ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

13.Տեքստը 4-5 նախադասությամբ փոխադրի՛ր:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց, մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իս կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե իրենցից ո՛վ է ավելի արագ վազում: Որոշեցին մրցել: Նապաստակը,կարծելով,որ արագավազ է, ճամփեզրին պառկեց,քնեց,մինչև հանգստանա:Կրիան,իմանալով,որ ինքը դանդաղաշարժ է,վազում էր ու վազում:Այդպես նա նապաստակից առաջ անցավ ու հաղթող ճանաչվեց:Այդպես է. երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

14. Բարդ նախադասությունները կետադրի՛ր (փակագծում նշվում է, թե քանի՛ նշան է պետք ):

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: (2)
Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: (1)
Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: (1)
Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: (1)
Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: (2)
Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: (1)
Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: (1)
Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: (1)
Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: (1)
Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց: (2)
Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: (1)
Այնքան հզոր է մոծակը, որ նույնսիկ փիղն է վախենում նրանից: (1)
Մոլորված մարդը հանկարծ լսեց` հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ՝ ուր պիտի գնա: (3)
Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր: (1):

 

15.Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշներով:
  Ավստրիական Պերտ քաղաքի իշխանությունները Հսկայական (ահռելի,մեծ)գումար հատկացրին և կրիաների համար հարմար, հուսալի և լավ լուսավորված մի գետնուղի կառուցեցին, որ ճանապարհն անցնելիս այդ դանդաղաշարժ ճամփորդները ավտոմեքնեայի զոհ չդառնան:

16Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղի՛ր:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:-Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:-Ոսկեծամ մի աղջիկ գալիս է աղբյուրը:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:-Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա վրա:-Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան:
Այլևս առավոտներն էլ չէին երգում:Առավոտներն էլ չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:-Գառնուկները հոտոտում էին հողը:
Գործը նրանում է, որ բոլորը մոռացել են ուղտի մասին:-Գործը նրանում է,որ բոլորը մոռանում են ուխտի մասին:
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էին քարերը, նրանք պառկում էին քարերին:

17. Նախադասությունները կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով խավարի մեջ:
Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբյական բարձունքներից վար սահելով՝ իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտքերի տակ հևիհև ընկավ:
Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

 

Leave a comment

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑